Նահանգապետերի ծախսած վառելիքով կարելի էր 2 անգամ շրջել մոլորակով. IDFI

2017-2018 թվականներին Վրաստանի 7 նահանգապետերն ընդհանուր առմամբ ծախսել են 132 հազար լիտր վառելիք, այս մասին նշված է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վերջին հաշվետվությունում, որը կազմակերպությունն իրականացրել է նահանգապետարանների ավտոպարկի թարմացման, կիրառման և ծախսված գումարի մասին վերլուծությունների հիման վրա:

IDFI-ի հետազոտությունում ասվում է, որ մեկ տարում յուրաքանչյուր նահանգապետի ծախսած վառելիքով հնարավոր է երկու անգամ շրջել մոլորակը: Իսկ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի և Սամցխե Ջավախեթիի նահանգապետերի կողմից ծախսված վառելիքով երկիր մոլորակը շրջել հնարավոր է երեք անգամ:

«2017-2018 թվականներին յուրաքանչյուր նահանգապետի կողմից վառելիքի օգտագործման հարցում սահմանափակումներ են մտցվել` ամսական 500-700 լիտր»,- ասված է հաշվետվությունում: