Boney M խմբի մենակատար Լիզ Միտչելը ելույթ կունենա Բաթումիում

Գերմանական լեգենդար Boney M խմբի մենակատար Լիզ Միտչելը օգոստոսի 6-ին ելույթ կունենա Բաթումիում։

Համերգի կազմակերպիչը Մոնո Հոլ ակումբն է։ Միտչելը հանդես կգա երեք  երիտասարդ կատարողների հետ միասին՝ Boney M-ից։

Նրանք կկատարեն բոլորի սիրելի հիթերը՝ Daddy Cool, Ma Baker, Belfast, Sunny, Rasputin, Mary’s Boy Child — Oh My Lord և Rivers of Babylon:

Համերգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել խմբի ֆեյսբուքյան էջում։

Ի դեպ, 1976 թվականին ստեղծված Boney M խումբն աշխարհի ամենահայտնի փոփ խմբերից է, որը մտավ Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես Մեծ Բրիտանիայում ամենաշատ սինգլներ վաճառած խումբ: