Երկրում հակաարևմտյան հռետորաբանություն է տիրում. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում խոսել է իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հակաարևմտյան հայտարարությունների մասին։ Նա կենտրոնացել է Ռուսաստանի նկատմամբ իշխող կուսակցության դիրքորոշման վրա։

«Ընթանում է հակաարևմտյան հռետորաբանություն, սա այն դեպքում, երբ Ռուսաստանի նկատմամբ այնպիսի լռություն է տիրում:  Նույնիսկ այսօր, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Աբխազիայում, Բիճվինթայում, այնտեղի իրավիճակը արդյո՞ք Վրաստանին չի վերաբերվում»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խոսել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոնի և Անա Ֆոտիգայի մասին։ «Երբ 2012 թվականից ի վեր գլխավորը, որ ձեզ խնդրում են՝ օրենքը չկիրառելն է, նշանակում է, որ եվրոպական արժեքներն իրենց բոլորովին մոտ չեն։ Դրա պատճառը մեկն է՝ հանցագործների հովանավորներ են, կոնկրետ հանցավոր քաղաքական ուժի հովանավորներ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն և պարզաբանել, որ խոսքը 7-8 պատգամավորների մասին է։