Վիրահայոց թեմը հրավիրում է Վարդավառի

Հուլիսի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության օրը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առթիվ կմատուցվի Սուրբ  պատարագ:

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական պատարագը կպատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ  Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Պատարագից հետո կսկսվի  միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը:

Սկիզբը՝ 10:30-ին:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Սուրբ Գևորգ եկեղեցի, Սամղեբրո փ. 5, հեռ. 275-41-11

Լուսանկարը՝ «Հայարտան»  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան