Վրաստանի Ֆինանսների նախարարության գանձապետարանի տվյալներով՝ 2025 թվականին ավտոմեքենաների մաքսազերծման ակցիզային հարկից բյուջե է մուտքագրվել 328.7 միլիոն լարի, ինչը կազմել է 171 հազար 787 ավտոմեքենայի մաքսազերծման վճարը։ Համապատասխանաբար, անցյալ տարի մեկ ավտոմեքենայի ակցիզային հարկը միջինում կազմել է 1,913 լարի։
Անցնող տարիներին ավտոմեքենաների ակցիզից բյուջե մուտքագրված գումարները բաշխվել են հետևյալ կերպ.
- 2025 թվական՝ 328 մլն 677 հազար 191 լարի
- 2024 թվական՝ 283մլն 281 հազար 213 լարի
- 2023 թվական՝ 335 մլն 54 հազար 361 լարի
- 2022 թվական՝ 223 մլն 145 հազար 37 լարի
- 2021 թվական՝ 185 մլն 373 հազար 42 լարի
- 2020 թվական՝ 139 մլն 873 հազար 119 լարի
- 2019 թվական՝ 117 հազար 643 հազար 22 լարի
- 2018 թվական՝ 123 մլն 266 հազար 233 լարի
- 2017 թվական՝ 108 մլն 825 հազար 743 լարի
- 2016 թվական՝ 110 մլն 583 հազար 71 լարի
- 2015 թվական՝ 117 մլն 236 հազար 10 լարի
Հիշեցնենք. հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով՝ ապրիլի 1-ից կթանկանա ինչպես մինչև 6 տարեկան, այնպես էլ 6 տարուց ավելի հին ավտոմեքենաների մաքսազերծումը։ Փոփոխությունը, ըստ հեղինակների, նպատակ ունի կրճատելու ավտոմեքենաների ներկրման ծավալները, ինչը պետք է դանդաղեցնի երկրում ավտոպարկի աճի տեմպը։
Ավելի մանրամասն՝ ակցիզի դրույքաչափերը կբաշխվեն այսպես.
- Մինչև 1 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 1.5 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 0%)
- 1 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 1.5 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 0%)
- 2 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 1.5 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 0%)
- 3 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 1.4 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 7%)
- 4 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 1.2 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 25%)
- 5 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 1 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 50%)
- 6 տարեկան ավտոմեքենաներ – գործողը՝ 0.8 լարի, կլինի՝ 1.5 լարի (աճը՝ 88%)
- 6 տարեկան և ավելի հին ավտոմեքենաներ – գործողը՝ 0.8 լարի, կլինի՝ 4.5 լարի (աճը՝ 560%):
Համապատասխան օրինագծի պարզաբանման համաձայն՝ փոփոխությունների նպատակն է նպաստել ավտոպարկի թարմացմանը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Փաստաթղթում նշված է, որ Վրաստան ներկրվող ավտոմեքենաների զգալի մասը 6 տարուց ավելի հին է, ինչը բացասաբար է անդրադառնում օդի որակի, ճանապարհային անվտանգության և էներգաարդյունավետության վրա։
Հեղինակների գնահատմամբ՝ գործող հարկման համակարգը բավարար խթան չի ստեղծում համեմատաբար նոր մեքենաների ներկրման համար։ Միաժամանակ նշված է, որ ակցիզի բարձրացումը կարող է նվազեցնել 6 տարուց ավելի հին մեքենաների ներկրումը, սակայն ներկրողների մի մասը եթե ավելի նոր մեքենաներ գնի, բյուջեի եկամուտների հնարավոր նվազումը կարող է հավասարակշռվել։