Հրդեհ Թբիլիսիի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք

Թբիլիսիից ոչ հեռու, Թելեթիի վերին հատվածում գտնվող Շավնաբադա եկեղեցու հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:

Տեղեկության համաձայն՝ հրդեհը բռնկվել է անտառային և դաշտային հատվածում:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ տեղում են հրշեջներն ու փրկարարները, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։