Թբիլիսիի տարածքում հրդեհի երեք օջախ կա

Այս պահին Թբիլիսիի տարածքում հրդեհի երեք օջախ կա:

Առաջին հրդեհի օջախը Թբիլիսիի Սամգորի թաղամասում է. բաց տարածքում այրվում են խոտածածկ տարածքն և օգտագործված անվադողերի շուկան։

Երկրորդ օջախը՝ Թբիլիսիի Ավճալա կոչվող բլրի գագաթին է, որտեղ ևս խոտածածկ տարածք ​​է վառվում։

Երրորդ օջախը Թբիլիսիից ոչ հեռու, Թելեթիի վերին հատվածում գտնվող Շավնաբադա եկեղեցու հարակից տարածքում է։

Հրդեհ Թբիլիսիի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք