Մղեբրիշվիլին Մուխթարլիի գործի կապակցությամբ միջանկյալ զեկույց է ներկայացրել

Աֆգան Մուխթարլիի կնոջն ու երեխաներին անվտանգության հատուկ ծառայություն է առաջարկվել՝ անձնական թիկնապահ, ինչից Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան հրաժարվել է: Այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հայտարարել է Աֆգան Մուխթարլիի գործի կապակցությամբ միջանկյալ տեղեկատվական զեկույց ներկայացնելու ժամանակ:

«Գործի կապակցությամբ անց են կացվել հետաքննական մի շարք գործողություններ: Գործի մեջ է ընդգրկվել 46 տեսախցիկից կատարված տեսաձայնագրություն: Հարցաքննվել է 343 ականատես: Տեսաձայնագրություններում լրագրողի առևանգման որևէ փաստ չկա»,-հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին:

Թողնել պատասխան