Աֆրիկայում երկու վրացի նավաստու են առևանգել

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում նավից առևանգել են երկու վրացի նավաստու։

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Վրաստանի հյուպատոսությունից ստացված տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ի գիշերը։

«Գաբոնի տարածքային ջրերում խարսխված նավից առևանգել են երեք նավաստու, որոնցից երկուսը Վրաստանի քաղաքացի են, նավում գտնվող մյուս նավաստիներին վտանգ չի սպառնում… Վրացի նավաստիների անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ ենք անում զերծ մնալ մանրամասներ և լրատվամիջոցներով ցանկացած տեսակի նույնականացնող տեղեկատվության տարածումից»,- նշել են ծովային տրանսպորտի գործակալությունից:

Ըստ հաղորդագրության՝ առևանգվածների ընտանիքի անդամներին արդեն համապատասխան տեղեկություն է տրամադրվել։