Կարասինը հաստատել է. Երկկողմ հանդիպման ժամանակ խոսել են Ցերցվաձեի մասին

Պրահայում Աբաշիձե-Կարասին հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հաստատել է, որ Զուրաբ Աբաշիձեի հետ խոսել է վրաց զինվորական Գիա Ցերցվաձեի վերաբերյալ` տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:«Խոսել ենք Ցերցվաձեի գործի մասին: Դա գաղտնի քննարկում էր.  այդ իսկ պատճառով չեմ կարող խոսել մանրամասների մասին, չնայած թեմայի շուրջ կխոսենք նաև հետագայում: Եթե կա լուրջ հիմք, ապա խնդրում ենք փոխանցել  մեզ: Իհարկե, մենք չենք մոռանա իրականացված հանցագործությունը: Սակայն քանի որ հարցը միջազգային պրակտիկա չունի,  կվարվենք գործող օրենքներով: Նման հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ձևով»,— հայտարարել է Գրիգորի Կարասինը:

Հիշեցնենք, որ Գիա Ցերցվաձեին Ռուսաստանի խնդրանքով ձերբակալել էին Ուկրաինայում, ապա ազատ արձակվել:

Թողնել պատասխան