Վրաստանի հանրային դպրոցներում մասնագիտական կրթության ծրագիր կներդրվի

Վրաստանի հանրային դպրոցներում մասնագիտական զարգացման ծրագրեր կներդրվեն: Ծրագրերը կօգնեն 10-ից 12-րդ դասարանների աշակերտներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին, ընտրել կոնկրետ մասնագիտություն և դրան համապատասխան նախապատրաստական դասընթացներ անցնել:Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության նախարարության մամլո ծառայությունը: Նշված նախապատրաստական դասընթացները կմեկնարկեն արդեն այս տարվա սեպտեմբերից` էլեկտրատեխնիկ, փականագործ, ջրմուղագործ, զոդող եւ այլ մասնագիտացումներով: Ուսուցումը կանցկացվի ժամանակակից տեխնիկայով հագեցած արհեստանոցներում: Ամառվա ընթացքում ավարտին կհասցվեն վերջին նախապատրաստական աշխատանքները, աշակերտների առաջին խմբին ընդունելու համար: 2017 թվականից մասնագիտական կրթության ծրագրում են ներգրավվելու մինչեւ 75 հոգի: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP ), Կրթության նախարարության, Քարելիի մունիցիպալիտետի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ, հիշյալ շրջանի Ագարա գյուղի հետ ծրագրի մեկնարկը նախատեսող հուշագիր է ստորագրվել: Դասընթացներն անցկացնող ուսուցիչներն իրանց հերթին համապատասխան դասընթացներ կանցնեն: «Կրթական համակարգը պետք է անձնական ու մասնագիտական զարգացման հնարավորություն տա կյանքի ցանկացած փուլում: Հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը այդպիսի կրթությունը աշխատանքի տեղավորման և աշխատաշուկայի զարգացման գործիք դարձնելու լավագույն միջոցն է», — հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Նատիա Նացվլիշվիլին:

Թողնել պատասխան