Ընդդիմադիր ՄԱՇ-ը ևս մեկ անդամ է լքել

Նիկա Օբոլաձեն լքել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը:

Օբոլաձեն նշել է, որ իրեն հետաքրքրում են ինչպես Վրաստանը, այնպես էլ երկրի քաղաքականությունը, հետևաբար աշխատելու է այդ ուղղությամբ՝ կուսակցությունից դուրս:

«Վերջին հաշվով, ՄԱՇ կազմավորման մեջ ես չեմ տեսնում այն ​​ուժն ու եռանդը, որը կկարողանա երկիրը դուրս բերել ճգնաժամից այս կառավարության օրոք»,- ասել է Օբոլաձեն։

Նշենք, որ օրեր առաջ՝ Դավիթ Սուլաձեն էր լքել Ռուսթավիի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցությունը, դուրս եկել նաև կուսակցության շարքերից և միացել ընդդիմադիր «Լելո» կուսակցությանը: