Շփման գծում ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի շփման գծի մոտ գտնվող Բերշուետի գյուղում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հոկտեմբերի 19-ին ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացի Թամազ Գլուրջիձեն ազատության մեջ է, հայտնում Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

ՊԱԾ-ի փոխանցմամբ, ապօրինի բերման ենթարկելու մասին տեղեկությունը ստանալուն պես անմիջապես գործարկվել է թեժ գիծը և ակտիվացել են կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մեխանիզմները։

«Տեղեկությունը փոխանցվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Կենտրոնական իշխանությունը միջազգային գործընկերների հետ շարունակում է ակտիվորեն աշխատել բռնազավթած Հարավային Օսիայի շրջանում և Աբխազիայում անօրինական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակելու ուղղությամբ», — հայտնել են ՊԱԾ-ից:

Շփման գծում ևս մեկ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել