Բոլնիսիի շտապ օգնության աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բոլնիսիի շտապ օգնության 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնել են Վրաստանի Առողջապահության նախարարությունից: Գերատեսչության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ նրանց վարակման աղբյուրը հայտի չէ, ընթանում է հետազոտություն:

Վարակվածների հետ շփում ունեցած բոլոր մարդիկ հայտնաբերվել են և այժմ գտնվում են ինքնամեկուսացման ռեժիմում:

Հիշեցնենք, այսօր Վրաստանում գրանցվեց 296-րդ դեպքը: Այս պահի դրությամբ երկրում բուժված է համարվում 69 մարդ:

Վրաստանում վարակվածների թիվը մոտենում է 300-ի. ապրիլի 14-ի տվյալները