Գիշերային ակումբում խարդախության գործով 8 մարդ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները գիշերային ակումբում զբոսաշրջիկներից խոշոր չափերի գումար շորթելու գործով 8 անձի են ձերբակալել:

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը է սկսվել Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է կազմակերպված խմբի կողմից խարդախությանը։

Ըստ ՆԳՆ-ի՝ հանցագործությունը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ։