Ուկրաինայի ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին

Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգեյ Շկարլետը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին պատերազմի հետևանքով Վրաստան ժամանած ուկրաինացի երեխաների կրթությունը ապահովելու համար։

«Շատ շնորհակալություն վրաց ժողովրդին, ողջ Վրաստանին, մեր ընկերներին նման կարևոր աջակցության համար։ Կրկին շնորհակալություն», — ասել է Սերգեյ Շկարլետը:

Նա նշել է, որ այժմ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է, որ երեխաները շարունակեն սովորել․ ուկրաինալեզու կրթական հատվածներն արդեն բաց են հարյուրից ավելի երկրներում։

Նշենք, որ Վրաստանի կառավարության տվյալներով՝ Ուկրաինայից մոտ հազար աշակերտ արդեն ընդունվել է երկրի դպրոցներ։ Նրանցից 400-ը սովորում է Թբիլիսիի և Բաթումի երկու դպրոցներում, որտեղ բացվել են ուկրաիներեն լեզվով ուսուցման հատվածներ։

Կարդացեք նաև՝

Վարչապետը հանդիպել է ուկրաինացի աշակերտներին