Նինոծմինդայի սակրեբուլոյում հանձնաժողովների նիստ է եղել

Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյում այսօր տեղի է ունեցել հանձնաժողովների համատեղ նիստ։ 

Նշվում է, որ հանձնաժողովները քննարկել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը.

  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատում,
  • Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում ներկայացվելիք խնդրագրի ընտրողների ցուցակի ձևաթղթի, խնդրագրի ձևի և խնդրագրի քննարկման վերաբերյալ դիմումի գրանցման վկայականի հաստատում։