«Ուղեղներդ աշխատեցրեք»․ Զուրաբիշվիլին՝ լրագրողներին

«Ուղեղներդ մի քիչ աշխատեցրեք»,-այսպես է նախագահական նստավայրում աշխատելու մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ես այդ հարցի վերաբերյալ իմ կարծիքն արտահայտել եմ, իսկ դուք (լրագրողներդ), ուղեղներդ մի քիչ աշխատեցրեք, որպեսզի իմանաք, թե ինչը երբ է ասվել»,-ասել է Զուրաբիշվիլին:

Հավելենք, որ Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի աշխատել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած նստավայրում։

Ի դեպ, Իշխող «Վրացական երազանք»-ը մշտապես դեմ է եղել Հավլաբարի նախագահական նստավայրում աշխատելու գաղափարին։ Կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին գործող նախագահի հետ առաջին կոնֆլիկտն ունեցել է հենց այդ պատճառով։

Այսօր խորհրդարանի  խոսնակ Իրակլի Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ նախագահական նստավայրը պետք է լինի նախագահի լիազորություններին համապատասխան։

Թողնել պատասխան