Զատուլինը ողջունում է միութենական պետությանը միանալու աբխազական կողմի հայտարարությունը

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, եթե Վրաստանից չվերահսկվող Աբխազիան միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, կողմերի համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել ՌԴ քաղաքացիների կողմից «հանրապետությունում» հողերի գնման վիճահարույց հարցի դրական լուծման շուրջ։

Զատուլինն այսպես է արձագանքել Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի երեկվա հայտարարությանը, թե «հանրապետությունը պատրաստ է միանալ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների միութենական պետությանը, որը կարող է ստեղծվել Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո»։

Զատուլինի խոսքով, Աբխազիայում Ռուսաստանի քաղաքացիների կողմից հողեր գնելու հարցի դրական լուծումը ձգձգվում է աբխազական հասարակության մեջ տարածված վախի պատճառով։

Զատուլինի խոսքերը վրդովմունք են առաջացրել աբխազական հասարակության մեջ։ Սոցցանցերի աբխազական հատվածում առավոտից նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի ալիք է բարձրացել։

Նշենք, որ Աբխազիայի դե ֆակտո Սահմանադրության և «Քաղաքացիական օրենսգրքի» համաձայն՝ հողը աբխազ ժողովրդի սեփականությունն է և առքուվաճառքի ենթակա չէ։

Աբխազիան պատրաստ է միանալ ՌԴ-Բելառուս միութենական պետությանը