Աբխազիան պատրաստ է միանալ ՌԴ-Բելառուս միութենական պետությանը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը:

Բժանիան նշել է, որ միութենական պետության գաղափարը հոգեհարազատ է աբխազներին և բխում է աբխազների ազգային շահերից

«Այնպիսի հեռանկարի դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և այլ պետություններ ցանկանան միանալ այս միությանը, մենք սիրով կպաշտպանենք այդ գաղափարը և կլինենք այս պետության լիիրավ անդամ»,- ասել է Բժանիան։

Նրա խոսքով, Աբխազիան գիտակցում է Ռուսաստանի Դաշնության հետ ամուր դաշինքի անհրաժեշտությունը նոր իրողություններում, քանի որ միաբևեռ աշխարհը փլուզվել է։