Կհավաքենք մեր ուժերն ու պատասխանատվություն կվերցնենք ապագայի համար․ Ա․ Թալակվաձե

Նոյեմբերի 16-ին խորհրդարանական մեծամասնության նիստ է նշանակված։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ «Վրացական երազանքի» գրասենյակում ասուլիսի ընթացքում։ 

«Ցավում եմ, որ մեր համախոհներից ոմանք երեկվա քվեարկությունից հետո որոշում են կայացրել լքել մեծամասնությունը։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Վաղը՝ ժամը 11:00-ին կկայանա մեծամասնության նիստը, մենք անպայման կհավաքենք մեր ուժերն ու պատասխանատվություն կվերցնենք ապագայի համար», — ասել է Թալակվաձեն։

Ըստ նրա՝ հանդիպմանը ներկա են լինելու պատգամավորներ, ովքեր թիմում են մնացել՝ երեկվա քվեարկությունից հետո։ Ինչ վերաբերում է «Վրացական երազանքը» լքած պատգամավորներին, Թալակվաձեի խոսքով՝ նրանց հետ անձնական հանդիպումներ են կայացել, խորհրդարանի խոսնակը հույս է հայտնում, որ նրանք հավանություն կտան բոլոր կարևոր բարեփոխումներին։