Արևելք-Արևմուտք մայրուղում աշխատողներից ոմանք գործադուլ են անում

Արևելյան և Արևմտյան Վրաստանը կապող ավտոմայրուղու շինարարական աշխատանքներն իրականացնող աշխատակիցների մի մասը երկրորդ օրն է գործադուլ է հայտարարել։ Նրանց պահանջն է՝ բարձրացնել օրավարձը և մեկ ժամով կրճատել աշխատաժամանակը։

«9-ժամյա օրվա համար 33 լարի են վճարում, մենք 50 լարի ենք խնդրում: Չենք աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ այդքան գումար չվճարեն», — լրագրողներին ասել է հացադուլ անող աշխատակիցներից Ռամազ Տաբատաձեն:

Շինարարական աշխատանքներն իրականացնող China State Construction Engineering Corporation Limited ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է գործադուլին։

«Մենք խրախուսում ենք մեր ընկերությունում աշխատող մարդկանց, որ ցանկացած հարցով բողոք ներկայացնեն ընկերության ղեկավարությանը՝ լրատվամիջոցների միջոցով չհիմնավորված ու վարկաբեկող հայտարարություններ անելու փոխարեն:

Ընկերությունն անպայման հաշվի կառնի աշխատակիցների առաջադրած պահանջները և հնարավորինս հաշվի կառնի դրանք` երկու կողմերին ընդունելի համաձայնության հասնելու համար»,- նշել են ընկերությունից։

Նույն հայտարարության մեջ նշվում է, որ աշխատողների աշխատավարձն ու աշխատաժամանակը համապատասխանում են Վրաստանի աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին։