Գորիի շրջանում տղամարդու են առևանգել

Գորիի շրջանի Քվեշի գյուղում մոտ 80 տարեկան տղամարդու են առևանգել: Ամիրան Մելաձեին բռնազավթված տարածքներում տեղակայված ուժերը ձերբակալել են մայիսի 5-ին:

Ամիրան Մելաձեի տունը շփման գծի հարակից տարածքում է գտնվում: Մելձեն այգում աշխատելիս է եղել, երբ սահմանապահները հայտնվել են, ձերբակալել նրան՝ տանելով Վրաստանի կողմից չվերահսկվող տարածք:

Պետական անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ հարցի ուղղությամբ արտակարգ ռեժիմով աշխատում են: Տեղի ունեցածի մասին տեղեկացված է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը: