Վրաստանից ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցողների թիվն աճել է

Վրաստանում ԵՄ գրասենյակից InterPressNews-ին տրամադրած տեղեկության համաձայն, Վրաստանից ԵՄ անդամ երկրներում 2021 թվականին ապաստան հայցողների թիվը 2020 թվականի համեմատ աճել է 69 տոկոսով:

Ըստ զեկույցի տվյալների՝ 2020 թվականին ԵՄ անդամ երկրներում միջազգային պաշտպանության համար Վրաստանի քաղաքացիներից 8 650 դիմում է ներկայացվել, իսկ 2021 թվականին նրանց թիվը հասել է 14 հազար 600-ի։

Նույն զեկույցի համաձայն` 2021 թվականին ԵՄ անդամ երկրների սահմանները վրացիներն ապօրինի հատել են 30 անգամ: 2021 թվականին ԵՄ անդամ երկրներում ապօրինի բնակվող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 28 տոկոսով։ Մասնավորապես, 2021 թվականին ԵՄ անդամ երկրներում ապօրինի գտնվել է Վրաստանի 13 հազար քաղաքացի, իսկ 2020 թվականին այս թիվը կազմել է 10 հազար 165։

«Վրաստանի քաղաքացիների համար անդամ երկրներ մուտք գործելուց հրաժարվելու դեպքերն աճել են 50 տոկոսով»,- նշված է զեկույցում։

Մասնավորապես, 2021 թվականին Վրաստանի 3 105 քաղաքացու մերժվել է մուտք գործել անդամ երկրներ։ 2021 թվականին Վրաստանի քաղաքացիների վերադարձի վերաբերյալ որոշումների թիվը նվազել է 13 տոկոսով։ Մասնավորապես, 2021 թվականին Վրաստան վերադառնալու որոշում է կայացվել 10 հազար 595 քաղաքացու համար, իսկ 2020 թվականին այս թիվը կազմել է 12 հազար 120։