Դպրոցի նախկին տնօրենը և հաշվապահը մեղավոր են ճանաչվել յուրացումների համար

Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և փողերի յուրացման և պաշտոնեական անտարբերության մեջ մեղավոր ճանաչել դպրոցի նախկին տնօրենին ու նախկին հաշվապահին։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, դատաքննության ընթացքում հետազոտված փաստերն ապացուցել են, որ Ադիգենիի մունիցիպալիտետի Դերցելի գյուղի հանրակրթական դպրոցի նախկին հաշվապահը 2019-2021 թվականներին օգտվելով իր պաշտոնական կարգավիճակից, դպրոցի բանկային հաշվից իր հաշվին է փոխանցել 142 629,7 լարի, որն օգտագործվել է ազարտային խաղերի և տարբեր այլ գործունեության մեջ:

Ըստ գլխավոր դատախազության՝ նույն հանրակրթական դպրոցի տնօրենը պատշաճ կերպով չի վերահսկել դպրոցին պատկանող միջոցների նպատակային ծախսումը, ինչից օգտվել է դպրոցի հաշվապահը:

«Ախալցխայի շրջանային դատարանը նախկին հաշվապահին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով։ Ինչ վերաբերում է նույն դպրոցի տնօրենին, ապա Ախալցխայի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին մասով (մասնագիտական ​​անտարբերություն) և նշանակել 1 տարի ազատազրկում»,- նշված է տեղեկատվության մեջ։