ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Թբիլիսիում է

Թբիլիսիի քաղաքապետարանի, ֆուտբոլային միության եւ «Կոկա-Կոլայի» գործընկերությամբ այսօր Վրաստան է բերվել ՖԻՖԱ-ի (FIFA) աշխարհի առաջնության գավաթը: Ինչպես տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանը, աշխարհի գավաթի միջազգային շրջագայության կազմակերպչական մասն ապահովում է «Կոկա-Կոլան», որը ֆուտբոլի երկրպագուներին առաջարկում է ֆուտբոլային ոլորտում առանձնահատուկ պարգեւն իրենց աչքով տեսնել եւ մասնակցել աշխարհի ամենամեծ միջոցառմանը:

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի միջազգային շրջագայությունը «Կոկա-Կոլան» 2017 թվականի սեպտեմբերին է մեկնարկել: Շրջագայությունը մոլորակի 6 մայրցամաքների ավելի քան 50 երկիր է ներառում եւ 9 ամսվա ընթացքում՝ 126․000 կմ:

ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը Թբիլիսիի միջազգային օդանավակայան է բերվել փետրվարի 8-ին, այնուհետեւ տեղափոխվել է «Թբիլիսի մոլ», որտեղ էլ երկրպագուները կարող են տեսնել այն՝ ժամը 13:00-ից 18:00-ն:

Թողնել պատասխան