Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Արևմտյան Վրաստանում մինչև հոկտեմբերի 19-ը համեմատաբար տաք եղանակ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է անձրև, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն, օդի ջերմաստիճանը հարթավայրում ցերեկը կլինի +18, +23 աստիճան։ Արևելյան Վրաստանում կդիտվի զով, ամպամած, մառախլապատ, ժամանակ առ ժամանակ անձրևոտ եղանակ. օրվա ընթացքում հարթավայրերում սպասվում է +14, +19 աստիճան տաքություն։

Գործակալության փոխանցմամբ, Թբիլիսիում մինչև հոկտեմբերի 19-ը կդիտվեն ամպամածություն և անձրև, հնարավոր է նաև մառախուղ. օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +17, +19 աստիճանի սահմաններում։