Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնումից հրաժարվելու պատճառ կա. Բրեգաձե

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, վրացական կողմը իրավական հիմք ունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելուց հրաժարվելու համար։

Բրեգաձեն նշել է, որ այս փուլում Վրաստանը նման պաշտոնական հարցում չի ստացել։

«Նման պաշտոնական պահանջ չի եղել, ուստի մեր պատճառաբանությունը կարող է ինչ-որ տեղ անտեղի լինել։ Սաակաշվիլին երկու գործով դատապարտվել է, իսկ մնացած երեք գործերով դատավարությունները շարունակվում են։ Ուստի, նույնիսկ տեսականորեն, եթե ենթադրենք, որ պաշտոնական հարցում կգա, մերժման պատճառ կա»,- ասել է Բրեգաձեն։

Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել էր, թե չի բացառում, որ հոկտեմբերի 6-ին ուկրաինական դատարանը որոշում կկայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։