Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 13,6 մլրդ դոլար, ինչը 35,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Այսպիսով, արտահանումը կազմել է 4,97 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 9,5 մլրդ դոլար: Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 5,4 մլրդ դոլար՝ արտաքին առևտրաշրջանառության 39,8 տոկոսը։

Անցյալ տարվա 9 ամիսների տվյալների համեմատ՝ առևտրի բացասական հաշվեկշիռն աճել է 1,32 մլրդ դոլարով։