Վրաստանում ավելի քան կես միլիոն պատվաստում է իրականացվել

Վրաստանում շարունակվում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Օգոստոսի 4-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 542 639 պատվաստում:

Ամբողջական պատվաստվել է (երկու դեղաբաժին) 171 908 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 16852 պատվաստում: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

Վրաստանը հունիսին ստացավ 1 մլն դեղաբաժին «Սինովակ» և «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութեր, որոնցով կկարողանան պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները: Հուլիսից Վրաստանում սկսվեց Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստումները:

Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի, որպեսզի մինչև տարվա վերջ պատվաստվի Վրաստանի չափահաս  բնակչության 60 տոկոսը, անհրաժեշտ է 1 ամսում առնվազն մեկ մլն մարդ պատվաստել: Վրաստանում պատվաստումն ընթանում է կամավորական սկզբունքով: