Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում վերականգնվել է երթևեկությունը (տեսանյութ)

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը: Բողոքի ցույցերի կազմակերպիչ «Սպիտակ աղմուկ» կազմակերպության անդամների խոսքով, այս պահին ակցիան այնքան մասշտաբային չէ, որ ճանապարհ փակվի, հետևաբար, ցույցերը կընթանան խորհրդարանի նախկին շենքի մայթում: 

Հիշեցնենք, Ռուսթավելիի պողոտայում տեղադրվել է 5 վրան, որոնցում պատրաստվում են գիշերել ցույցի մասնակիցները: Նրանք բողոքում են նախօրեին «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից, որի արդյունքում 8 անձ է ձերբակալվել:

Ակցիայի մասնակիցները «Ալիքի մեդիայի» հետ զրույցում ասացին, որ տարածքում կմնան այնքան ժամանակ, մինչև իշխանությունները դադարեցնեն սահմանափակել իրենց ազատությունը: Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում ակումբային երաժշտություն է հնչում և ցուցարաները կոչ են անում դուրս գալ փողոց ու պարել:

Թողնել պատասխան