Ցույցի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայի վրա հինգ վրան են տեղադրել

Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում բողոքի ակցիան շարունակվում է: Ցույցի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայի վրա հինգ վրան են տեղադրել: Հանրահավաքի կազմակերպիչները նշում են, որ բողոքի ցույցը շարունակվելու է մինչև իրենց պահանջները բավարարված չլինեն:

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականները, պատասխանատվության ենթարկել հատուկ գործողության կազմակերպիչներին և մասնակիցներին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել իշխող «Վրացական երազանքին»:

Հիշեցնենք, որ ցուցարարները հավաքվել են այն բանից հետո, երբ երեկ երեկոյան «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել, որի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության,  թմրանյութ վաճառող մի քանի անձ է ձերբակալվել: Ցուցարարները բողոքում են, որ հատուկ գործողության ընթացքում ոչ համապատասխան ուժ է կիրառվել գիշերային ակումբներում շարքային հանգստացողների նկատմամբ:

Թողնել պատասխան