Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսներ կերթևեկեն

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին ասել է, որ Թբիլիսիի ավտոբուսների պարկը անարգել սպասարկում է ընթացիկ ուղևորահոսքը։

Խոսելով 200 միավոր 18 մետրանոց ավտոբուսների ներմուծման հետաձգման մասին՝ Ծիլոսանին նշել է, որ Թբիլիսիում ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ՝ 2023 թվականի վերջը, և համապատասխանաբար, այս ընթացքում 18 մետրանոց ավտոբուսները կլինեն մայրաքաղաքում՝ փուլ առ փուլ:

«Պիկ ժամանակահատվածում ուշացումները տեղի են ունենում հենց այնտեղ, որտեղ գտնվում են ամենածանրաբեռնված գծերը: Մենք իրականում սպասարկում ենք ուղևորների կեսին, քանի որ ավտոբուսները չեն կարողանում կատարել նախատեսված շրջադարձերը»:

Ծիլոսանիի խոսքով, եթե նույնիսկ այսօր մայրաքաղաք մտնեն 18 մետրանոց ավտոբուսներ, նրանց չեն կարող թույլ տալ քաղաքում երթևեկել, քանի որ ավելի շատ խցանումներ կառաձացնեն:

«Այսօր նախատեսված երթևեկության միջին արագությունը 17-18 կմ/ժ է, իսկ իրականում այն ​​հաճախ նույնիսկ չի հասնում 7-8 կմ/ժ, քանի որ խցանումներ են լինում»,- ասել է Ծիլոսանին: