ՀՀ-ում Վրաստանի դեսպանը հանդիպել է ԵՄ ներկայացուցչության ղեկավարին

2023 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ։

Այս տեղեկությունը տարածել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի, Վրաստանի ու Եվրամիության միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։