Իվանիշվիլին Փոփխաձեին երեք ճանապարհ է առաջարկում. IPN

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գեդևան Փոփխաձեին առաջարկել է ընտրել կուսակցությունից դուրս գալու ձևը: Այս մասին հայտնում է interpressnews գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, փետրվարի 6-ին մեծամասնության նիստին Իվանիշվիլին դիմել է Փոփխաձեին, որ եթե նա ցանկանում է «Վրացական երազանքից» դուրս գալ, կարող է իր նախաձեռնությամբ դուրս գալ, եթե թիմում մնալ է ուզում, կարող է մնալ, իսկ եթե ուզում է հեռացվել, ապա կհեռացվի:

Գեդևան Փոփխաձեն նշվածի վերաբերյալ խուսափել է մեկնաբանություններ անելուց: Նշենք՝ վերջին շրջանում կուսակցականների հետ Փոփխաձեի անհամաձայնությունը կապվում է Գերագույն դատարանի դատավորների ընտրության հետ: Փոփխաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է լքի կուսակցության շարքերը։