Նկատվել է ուռուցքաբանական դեղերի արհեստական թանկացում․ ԱՆ

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նկատվել է ուռուցքաբանական դեղերի գների արհեստական ​​բարձրացում։ Գերատեսչության տվյալներով՝ առանձին դեղագործական ընկերությունների կողմից հերթական անազնիվ գործողություններն են արձանագրվում։

«Խոսքն այս անգամ վերաբերում է ուռուցքաբանական թանկարժեք դեղամիջոցներին, որոնց համար գնի առավելագույն նիշ չի սահմանվել, և որոնք ֆինանսավորվում են պետության կողմից Համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, որոշ ընկերություններ արհեստականորեն և էականորեն բարձրացրել են նշված դեղերի գները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Առողջապահության ազգային գործակալության տվյալներով՝ ուռուցքաբանական թանկարժեք դեղամիջոցներ վաճառող ընկերությունները նույնանման գներ են սահմանել համանուն դեղերի համար։