Ակցիայի ժամանակ տուժածներից մեկը կոմայից դուրս է եկել

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում բողոքի ակցիան ցրելու ընթացքում տուժած քաղաքացիներից մեկը կոմայից դուրս է եկել, բայց դեռևս արհեստական շնչառության սարք է միացված:

Ըստ լրատվամիջոցների՝ տուժածը 46-ամյա տղամարդ է, ով գլխի վնասվածք ունի՝ ռետինե փամփուշտի հարվածից: Թբիլիսիի շրջանային հիվանդանոցում նա բարդ վիրահատության է ենթարկվել, 10 օրվա ընթացքում գիտակցության չէր գալիս:

Բժիշկներն ասում են, որ կոմայից դուրս գալուց հետո տղամարդը հաղորդակցվում է, չնայած դեռ արհեստական շնչառության սարքի օգնությամբ է շնչում:

Այսօր բարելավվել է նաև 32-ամյա տղամարդու վիճակն, ով օրեր առաջ է կոմայից դուրս եկել:

Այս պահին հիվանդանոցներում շարունակում է մնալ 6 մարդ: Մի քանի քաղաքացի, այդ թվում 2 ոստիկան բուժման է ուղարկվել արտերկիր: