Ռուսթավելիի պողոտան կրկին փակ է. Լուսանկարներ

Թբիլիսիի ցույցերի 10-րդ օրն է: Ռուսթավելիի պողոտան սովորականից ավելի մարդաշատ է թվում ու սովորականից ավելի շուտ փակվեց: 

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներն այսօր Վարդերի հեղափոխության հրապարակից երթով իջել ու միացել են ցուցարարներին:

Երևում են Վրաստանի, Եվրամիության, Ուկրաինայի դրոշները, նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի կոչերով պաստառներ: