Ռուսաստանի 79 քաղաքացի վրացական վարորդական իրավունք է ստացել

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի 79 քաղաքացի։

Տվյալների համաձայն, 79-ից 67-ը վարորդական իրավունքը ստացել է մարտ ամսից հետո՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո:

Հարկ է նշել, որ որոշ վարորդական վկայականների դեպքում քաղաքացիության մասին տեղեկություն չի նշվում, ուստի այս վիճակագրությունը կարող է ամբողջական չլինել։

Կարևորի մասին. Վարորդական իրավունքի քննությունները Վրաստանում