Կառավարությունն ընդդեմ քննադատական մտածողությա՞ն. MDF-ի ուսումնասիրությունը

Վրաստանի «Մեդիա զարգացման հիմնադրամը» (MDF)՝ «Միթերի դետեկտոր» նախագծի շրջանակում ուսումնասիրություն է հրապարակել, որը նկարագրում է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ռազմավարությունն ու դրա դեմ տարածվող տեղեկատվությունը։

Ըստ ուսումնասիրության՝ «Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջի գրառումներն ակտիվորեն լուսաբանվում են կառավարությանը սպասարկող քաղաքականության լրատվամիջոցներով։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն.

  • Իշխող կուսակցության էջը, առանց որևէ հիմնավորման, քննադատողների հայտարարությունները կամ գործողությունները գնահատում է որպես սեքսիզմ, ատելության խոսք կամ հակաժողովրդավարական և վարկաբեկող քարոզարշավ՝ արժեզրկելով այդ հասկացությունները:
  • «Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջի հրապարակումները պարբերաբար տարածվում են մարզերում և Թբիլիսիում պետական ​​կառույցներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից, ովքեր օրենքով պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն:
  • Հանրային ծառայողները և քաղաքական պաշտոնյաները համակարգված կերպով տարածում են«Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջի գրառումները, տարածողների ցանկում ներգրավված են նաև կեղծ օգտահաշիվներ։

«Ֆեյսբուքյան էջի թիրախը բոլոր այն դերակատարներն են, ովքեր քննադատական ​​գնահատական ​​են տալիս իշխանությանը՝ լինի դա քաղաքացիական ակտիվիստ, հասարակական և փաստերը ստուգող կազմակերպություն, ընդդիմադիր քաղաքական գործիչ, փորձագետ, թե լրատվամիջոց…»,- նշված է «Միթերի դետեկտոր»-ի հետազոտության մեջ։

Ի դեպ, «Սինամդվիլեշի» («Իրականում») ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2021 թվականի հունիսի 9-ին և գրված է, որ այն նպատակ ունի «բացահայտել» Վրատսանի իշխող «Վրացական երազանք»-ի դեմ կեղծ տեղեկատվության տարածումը։