Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելից. հիշատակի երեկո Թբիլիսիում

Այս տարի լրանում է Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցը: Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, սույն թվականի փետրվարի 28-ին, Թեմի «Հայարտուն» կենտրոնում կկայանա հիշատակի երեկո: Այն կմեկնարկի ժամը 17-ն անց 30 րոպեին՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում` անմեղ զոհերի հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգով, որից հետո, ժամը 18:00-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կկայանա հիշատակի և դատապարտման միջոցառում:

Հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռախոս 254-64-11

Հայտարարությունը՝ Վրաստանում ՀՀ դեպանության էջից

Թողնել պատասխան