Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «Քինդերլի Ջորջիա» ընկերության հիմնադիրները դատապարտվել են 10-ական տարի ազատազրկման։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել խմբի նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու (յուրացնելու) համար։
«Դատավարության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ ամբաստանյալները Թբիլիսիում հիմնադրել են «Քինդերլի Ջորջիա» ՍՊԸ միջնորդ ընկերություն, որը գործում էր կենսաբանական ծնողների և փոխնակ (սուրոգատ) մայրերի միջև։
Ընկերության անունից նրանք պայմանագրեր էին կնքում կենսաբանական ծնողների հետ և պարտավորություն ստանձնում գտնել փոխնակ մայրեր ու արտամարմնային բեղմնավորման միջոցով ապահովել երեխայի ծնունդը։
Այս ճանապարհով ամբաստանյալները Չինաստանի Հանրապետության քաղաքացիներից ներգրավել են խոշոր չափերի գումարներ, սակայն փոխնակ մայրերի տարբեր ծախսերը և պայմանագրով նախատեսված վարձատրությունը ծածկելու փոխարեն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խմբակային յուրացրել են ինչպես պոտենցիալ ծնողներին, այնպես էլ փոխնակ մայրերին պատկանող ավելի քան 2 մլն 60 հազար և ավելի լարի գումարը»,- հայտնել է դատախազությունը։