Հանրահավաքի կոչ` հանուն քաղբանտարկյալների, Միշայի ազատության և երկրի եվրաինտեգրման

«Ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին երկրի գլխավոր պողոտայում՝ Ռուսթավելիում, անհրաժեշտ է հավաքվել հանուն քաղբանտարկյալների, հանուն Միշայի (երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի- խմբ.) ազատության և հանուն մեր երկրի եվրաինտեգրման»,- հայտարարել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Խաբեիշվիլին ընդգծել է՝ հաղթանակը միայն ժողովրդի ձեռքին է:

Նա արձագանքել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխության վերաբերյալ «Վիվամեդ»-ի հայտարարությանը և նշել, որ «Վիվամեդ»-ի այս հայտարարությունը միայն հաստատում է, որ նախագահ Սաակաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում, և «Վիվամեդ» կլինիկան այլևս չի կարող բարելավել նրա առողջությունը։

«Վիվամեդն» առաջարկում է Սաակաշվիլիին տեղափոխել այլ հաստատություն