Նոր ավտոբուսներն արդեն Թբիլիսիում են

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր ներկայացրեց նոր, «ՄԱՆ» (MAN) ընկերության 10 մետրանոց մունիցիպալ ավտոբուսները:

Մայրաքաղաքի ղեկավարի խոսքերով, այս տարի Թբիլիսիի ավտոպարկը թարմացվել է 90 նոր ավտոբուսով, դրանցից 50-ն արդեն քաղաքում է, կսկսի երթևեկել երկուշաբթի օրվանից:

Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն սահմանել է այն 10 երթուղին, որոնցով կերթևեկեն նոր ավտոբուսները: Առաջիկա օրերին կնորացվեն N 85, N 95, N 50, N 55 և N 71 երթուղիների ավտոբուսները:

90 ավտոբուսները ամբողջությամբ ստանալուց հետո կփոխարինվեն նաև N 3, N 15, N 33, N 54 և N 79 երթուղիների ավտոբուսները:

Քաղաքային իշխանությունների տեղեկատվությամբ, 8 ամսից մայրաքաղաքը կունենա նաև 220 միավոր «Իսուզու» (ISUZU) ընկերության 8 մետրանոց ավտոբուսներ: