Նոր, մատչելի չվերթներ Թբիլիսիից Երևան և հակառակ ուղղությամբ

Հայկական Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ավիաչվերթներ Երևան-Թբիլիսի-Երևան ավիաուղիով։ Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները շահագործող TAV Georgia ընկերությունը հայտնել է, որ Fly Arna-ն հոկտեմբերի 30-ին կսկսի թռիչքները Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։ Թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի:

Առաջիկա օրերին իրականացվող չվերթների տոմսերի գինը սկսվում է մոտ 62 դոլարից։ Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Նշենք, որ Fly Arna-ն ուղևորատար ավիաընկերություն է, որը թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից (EVN):

Fly Arna-ն հայկական ազգային շահերի հիմնադրամի (ANIF) և Air Arabia Group-ի համատեղ նախագիծն է։ Arna բառը ծագել է Armenian National Airlines անվանումից։