Վրաստանում վերջին 10 տարիներին ամուսնալուծությունների թիվը քառապատկվել է

Վրաստանում վերջին 10 տարիներին ամուսնալուծությունների թիվն աճել է 4 անգամ:

Երկրի ողջ տարածքում միաժամանակ կրճատվել է ամուսնությունների թիվը: Ժողովրդագիրները կանխագուշակում են, որ տարիներ անց այդ թվերն էլ ավելի են նվազելու: Փոխանցում է «Ռեզոնանս» թերթը:

Տարիներ շարունակ մասնագետներն ահազանգում են, որ երկրի բնակչությունը կտրուկ  նվազում է: Դրան նպաստում է ինչպես ամուսնությունների թվի կրճատումը, այնպես էլ ծնելիության ցածր մակարդակը,  փոխանցում է «apsny.ge»-ն։ Ժողովրդագիրները բացատրում են, որ նման ցավալի  վիճակագրության պատճառն այն է, որ կինը դարձել է ավելի ազատ ու համարձակ․ նախկինի պես այլևս աչք չի փակում բազմաթիվ երևույթների վրա:

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության «geostat.ge» կայքի՝ 2016 թվականին գրանցվել է 25 հազար 101 ամուսնություն։ Համեմատության համար  նշենք, որ 2013-ին գրանցվել է 34 հազար 693 ամուսնություն:

Թողնել պատասխան