«Օրենքով գողերին» ազատում են, հայրենասերներին՝ ձերբակալում. Մինաշվիլի

«Սա իշխանություն է, որը  ռուս լրտեսներին ազատ արձակելով բանտերից՝ ձերբակալել է հայրենասերներին»,- նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ակակի Մինաշվիլին։

Արձագանքելով Բաթումիի քաղաքային դատարանի որոշմանը, ըստ որի «Միացյալ ագային շարժման» նախկին անդամ Իրակլի Չխվիրկիայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը:

Մինաշվիլիի խոսքով՝ Իրակլի Չխվիրկիային Բաթումիում  անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրելն անհիմն է․« քաղաքական հալածանք է»:

«Սա իշխանություն է, որը  ճանապարհ է բացել հանցագործների, քրեական հեղինակություն ունեցողների ու օրենքով գողերի համար: Փոխարենը ձերբակալում է ազգանվեր հայրենասերներին»,- հայտարարել է Ակակի Մինաշվիլին:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Բաթումիի քաղաքային դատարանը խմբակային բռնության կազմակերպման և ղեկավարման մեղադրանքով նախնական կալանքի էր ենթարկել Մերաբ Ղողոբերիձեին և Իրակլի Չխվիրկիային: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածներն են գլխավորել  Բաթումի քաղաքում մարտի 12-ի անկարգությունները:

Թողնել պատասխան