Սահմանվել է բազմազավակ ընտանիքի կարգավիճակ տրամադրելու կարգը

Վրաստանի կառավարության որոշմամբ սահմանվել է բազմազավակ ընտանիք կարգավիճակ տալու պայմաններն ու կարգը: Այս ծառայությունը կիրականացվի արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:

Կառավարության որոշման համաձայն բազմազավակ ծնողի կարգավիճակ ստանալու համար պետք է դիմել արդարադատության տուն, հանրային ծառայությունների զարգացման գործակալություն կամ հանրային կենտրոնի գրասենյակ: Բազմազավակ ծնողի կարգավիճակ կստանան նրանք, ովքեր կհամապատասխանեն օրենքով նախատեսված բոլոր պայմաններին։

Հատկանշական է, որ հիշյալ կարգավիճակի համար մինչ օրս չի եղել այսպես ասած ընդհանուր սահմանում և պատասխանատու մարմին:

Բազմազավակ ծնողի կարգավիճակի մասին որոշումը կլինի դիմումը ներկայացնելուց 30 օրացուցային օրվա ընթացքում:

Վրաստանում բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: