Նախագահը հանդիպել է Պաշտպանության ուժերի հրամանատարի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայայի և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ վերջինները ներկայացրել են պարբերական զեկույց:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Պաշտպանության ուժերում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև 2020-2021 թվականների համար նախատեսված միջոցառումները:

«Հանդիպմանը քննարկվել են միջազգային գործընկերների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափով համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և Սևծովյան անվտանգությանը վերաբերվող հարցեր», — ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Նշենք որ, Վրաստանի նախագահը համարվում է նաև պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար: