Մառնեուլիում ավտովթարի հետևանքով 7 մարդ է վիրավորվել

Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ է վիրավորվել: Վերջիններս այս պահի տեղեկատվությամբ, գտնվում են տեղի հիվանդանոցում:

ՆԳՆ-ից հաղորդում են, որ միմյանց են բախվել 4 թեթև ավտոմեքենա: Ուղևորները թեթև աստիճանի վնասվածքներ են ստացել: Միջադեպի առիթով գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի հատկանիշներով, ընթանում է հետաքննություն, փոխանցում է interpressnews լրատվականը։

Թողնել պատասխան